Մասիսի, Արտաշատի և Արարատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Աշոցքի, Սպիտակի, Ջերմուկի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:

Մասիսի, Արտաշատի և Արարատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50մ: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել