Երեք մարզերում ջրանջատում կիրականացվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,

ս.թ. նոյեմբերի 22-ին ժամը 09։00-21:00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Գետափնյա, Կալինինի, Իվանովո, Սայաթ-Նովա, 26 Կոմիսարներ փողոցների և Մյասնիկյան փող․ 1-ից-86 համարների ջրամատակարարումը:

ս.թ. նոյեմբերի 22-ին ժամը 10։00-24:00 կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Օհանավան, Կարբի գյուղերի և Աշտարակ  քաղաքի Մուղնի թաղամասի ջրամատակարարումը:

ս.թ. նոյեմբերի 22-ին ժամը 09։30-18:00 կդադարեցվի Վայք քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել