Նորություններ

Երեխայի անձնագրավորման առանձնահատկությունները

Անձնագրային և վիզաների վարչության պետը՝ Մնացական Բիչախչյանը ֆեյսբության էջում գրառել է.

«ԵՐԵԽԱՅԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

–Եթե երեխայի ծնվելու պահին նրա ծնողները ՀՀ քաղաքացիներ են, ծնողներից մեկը կարող է դիմել անձնագրային ծառայություն երեխային ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու կամ անձնագիր ունենալու դեպքում՝ այն փոխանակելու համար։ Նույնիսկ եթե մյուս ծնողը գտնվում է Հայաստանից դուրս, այն խոչընդոտ չէ երեխայի անձնագրավորման համար. նրա գրավոր համաձայնությունը կամ ներկայությունը չի պահանջվում։
–Եթե ծնողներից մեկը այլ պետության քաղաքացի է, երեխայի առաջին անգամ անձնագիր ստանալու համար պահանջվում է ծնողների գրավոր համաձայնությունը։ Եթե անձնագրային ծառայություն դիմում է ծնողներից մեկը, պարտավոր է ներկայացնել մյուս ծնողի գրավոր համաձայնությունը՝ հաստատված նոտարական կարգով։ Այս դեպքում երեխայի անձնագիրը փոխանակելիս այլևս մյուս ծնողի համաձայնությունը չի պահանջվում։
___________________________________________________
Հիշեցում, 16 տարին լրացած լինելու դեպքում երեխայի անձնագիր ստանալու համար դիմում է ոչ թե ծնողը, այլ անձամբ ինքը»,-գրված է հրապարակման մեջ։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել