Արագածոտնի մարզում ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածուները

Արագածոտնի մարզում ընտրելու իրավունք ունեցող 37.501 քաղաքացիներից ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 25.631-ը:

Ալագյազում առաջադրվել էր 6 թեկնածու: Ամենաշատ ձայները հավաքել է Ջասմ Մախմուդովը (449): Նշենք, որ ընտրությանը մասնակցել է ընտրության իրավունք ունեցող 3503 քաղաքացիներից միայն 1382-ը:

Ծաղկահովիտի համայնքապետ է ընտրվել Նորայր Հակոբյանը: Այստեղ առաջադրվել էր 3 թեկնածու: Նրա օգտին է քվեարկել ընտրությանը մասնակցած 4936 ընտրողներից 2467-ը: Այս համայնքում ընտրելու իրավունք ուներ 7743 քաղաքացի:

Արագածավանում ընտրությանը մասնակցել է 3587 քաղաքացի, որոնցից 2925-ը քվեարկել են միակ թեկանծուի՝ Անդրանիկ Պապիկյանի օգտին:

Ամենափոքր համայնքում՝ Սուսերում ընտրության իրավունք ունեցող 253 քաղաքացիներից միայն 99 է մասնակցել ընտրությանը: Միակ թեկնածուն՝  Գուրգեն Զաքարյանը հավաքել է 94 ձայն: Նրան դեմ է եղել 5 քաղաքացի:

Ապարանը՝ այստեղ

Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 5-ին,  հանրապետության թվով 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը եղել է 243335 քաղաքացի  կամ ընտրողների 50.06 տոկոսը:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել