Կրակահերթ է արձակվել Պուտինի դեմ մահափորձի մեջ մեղադրվողի մեքենայի ուղղությամբ

Կիևի շրջանում հայտնաբերել են Չեչնիայի բնակիչ Ադամ Օսմաևին և կրակ բացել նրա մեքենայի ուղղությամբ: Նյութի սկզբնաղբյուր ria.ru լրատվական հայտնում է , որ Օսմաևը ավելի վաղ մեղադրվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ մահափորձ իրականացնելու մեջ:

Նրա կինը՝ Ամինա Ակուևան, որը գտնվում էր այդ մեքենայի մեջ, մահացել է:

Ադամ Օսմաևը հայտնություն ձեռք բերեց 2012-ի ձմռանը: Նա այն խմբի անդամն է, որը պայթուցիկ էր պատրաստում, ինչպես իրենք են պատմել, Վլադիմիր Պուտինին և Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին  սպանելու նպատակով:

Նշենք, որ այդ ժամանակ Վլադիմիր Պուտինը դեռ ՌԴ վարչապետ էր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել