Ucom-ը մեկնարկել է Apple-ի նոր սմարթֆոնների վաճառքը

Ucom-ը որպես Apple-ի մի քանի տարվա պաշտոնական գործընկեր մեկնարկեց iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնների վաճառքը Հայաստանի Հանրապետության տարածքում, ընդ որում Apple ընկերության պաշտոնական՝ 1 տարվա երաշխիքով:

Այս մասին տեղեկանում ենք օպերատորի ֆեյբուքյան պաշտոնական էջիից:

Ավելին՝ Ucom-ի Հյուսիսային պողոտայի գլխավոր սպասարկման կենտրոնում մեկնարկեց նաև Apple օրիգինալ աքսեսուրների վաճառքը՝ նույնպես 1 տարվա պաշտոնական երաշխիքով: Այսպիսով, 1 տարվա պաշտոնական երաշխիքը գործում է ոչ միայն գնված սմարթֆոնների, այլև օրիգինալ աուդիո փոխարկիչ, լիցքավորման լար, EarPods ականջակալներ, անլար AirPods ականջակալներ, ինչպես նաև Beats Solo3, Beats EP On-Ear, Beats Studio, BeatsX, Powerbeats 3, Beats Pill+ ականջակալներ ձեռք բերելու դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել