Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Կոտայքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 25-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան, Աբովյան քաղաքների,  Բջնի, Թեղենիք, Սոլակ, Զորավան, Կոտայք, Քաղսի  գյուղերի, «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել