Նորություններ

Դանակով հարվածել են «Эхо Москвы» ռադիոընկերության լրագրողի կոկորդին

 

Միջին տարիքի անհայտ տղամարդը հոկտեմբերի 23-ին ներխուժել է ռուսական «Эхо Москвы» ռադիոընկերության խմբագրություն և դանակով հարվածել լրագրող Տատյանա Ֆելգենգաուերի կոկորդին: Նա ռադիոնկերության փախխմբագիրն է: Այս մասին գրում է Газета.ru-ն:

Ազգային անվտանգության ծառայության տվյալներով նա արտերկրացի է, անունը՝ Բորիս Գրից: Գազե բալոն փչելով պահակի դեմքին՝ կուրացրել է նրան, վերելակով բարձրացել 14-րդ հարկ, մտել խմբագրություն և հարձակվելով լրագրողի վրա, հարվածել նրա կոկորդին:

Ընկերության գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը դեպքից անմիջապես հետո սոցիալական կայքերում գրել է, որ Տատյանա Ֆելգենգաուերին հոսպիտալացրել են: Ավելի ուշ հայտնել են, որ լրագրողի կյանքին վտանգ չի սպառնում, վիրահատությունից հետո նրա վիճակը միջին ծանրության է:

Դեպքից հետո տղամարդը փորձել է փախուստի դիմել, սակայն նրան բռնել են ռադիոընկերության անվտանգության աշխատակիցները, այնուհետև հանձնել նրան ոստիկանություն:

Ըստ նախնական տեղեկությունների տղամարդը բլոգ է վարում, սակայն թե ի՞նչն է նրանդ դրդել նման քայլի՝ դեռևս հայտնի չէ:

Հարձակման պատճառները պարզվում են:

 

Լուսանկարները՝ Газета.ru

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել