Նորություններ

Յուրացման մեջ կասկածվող դպրոցի տնօրենի գործը քննչական կոմիտեում է

Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի անվան դպրոցի տնօրեն Գրետա Համբարձումյանը կասկածվում է յուրացում կատարելու մեջ, քրեական գործ է հարուցվել:  Այս մասին Իրավաբան.net-ի հետ զորույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Գործը հարուցվել է 179-րդ հոդվածի 2 մասի 1 և 2-րդ կետերի համաձայն, այն է յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով, պաշտոնեական դիրքն օգտագործելով և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:

Հանցանքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ Գրետա Համբարձումյանը  կասկածվում է 2012-ից 2017թթ. ընթացքում որպես դպրոցի աշխատակիցներ իր ազգականներին և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը յուրացրելու մեջ։

«Դպրոցի տնօրեն Գրետա Համբարձումյանը ազգականներին գրացել է որպես աշխատող, սակայն նրանք աշխատանքի չեն հաճախել»,-հայտնում են ոստիկանությունից: Կատարվում է քննություն:

Լուսանկարը՝ Գրետա Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել