Նորություններ

Շինարարը աշխատանքի ժամանակ երրորդ հարկի բաձրությունից ընկել է

Հոկտեմբերի 5-ին, ժամը 11:39-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թաիրով փողոցի թիվ 46 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելիս քաղաքացին երրորդ հարկի բարձրությունից ընկել է փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 3/2 հասցեում, դեռևս չբացահայտված հանգամանքներում,1954 թ. ծնված Մ. Հ.-ը շինարարական աշխատանքներ իրականացնելիս ընկել է փոսը:

Փրկարարները Մ. Հ.-ին դուրս են բերել փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել