Նորություններ

Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն կազդի նաև Հայաստանի վրա. Անդրանիկ Իսպիրյան

Քուրդիստանի անկախության հանրաքվեն չի ընդունելու և Թուրքիան, և Իրաքը, ու սա կարող է բերել ապակայունացման տարածաշրջանում: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանն էլ անմասն չի մնա Իրաքում տեղի ունեցող այս խմորումներից:

«Հայերի համայնք կա հյուսիսային Իրաքում, Հայաստանից Իրաք է արտահանվում բավականին մեծ քանակությամբ ապրանք ու հենց այդ պատճառով էլ գործընթացը կարող է վտանգավոր լինել թե Իրաքում ապրող հայերի, թե մեր ապրանքաշրջանառության համար»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին մեկնարկած անկախության հանրաքվեին դեմ են գրեթե բոլոր հարեւան պետությունները: Միեւնույն ժամանակ իրաքցի քրդերը քվեարկում են Իրաքյան Քուրդիստանի տարածքում բացված 12.000 ընտրատեղամասում: Հանրաքվեին մասնակցում է 5 մլն 200 հազ. ընտրող: Նրանցից միայն 1 մլն 200 հազ.-ը՝ մայրաքաղաք Էրբիլից, 1 մլն 280 հազ.-ը՝ Սուլեյմանիայից, 800.000-ը՝ Դահուքից, 750. 000-ը՝ Մոսուլից, իսկ ահա թուրքմենաբնակ Քիրկուկում քվեարկության կմասնակցի 750.000 քաղաքացի:

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին հայտարարել է, որ եթե ինչ-որ մեկը փորձի խանգարել Քուրդիստանի անկախության համար կայանալիք հանրաքվեին, ապա արյունալի պատերազմ կսկսվի:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել