Նորություններ

Լիազորությունները վայր դրած դատավորի կենսագրությունը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորը վայր է դրել լիազորությունները: Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեցին Արդարադատության դեպարտամենտից: Որոշումը կայացվել է սեպտեմբերի 15-ին: Ըստ որոշման՝ Մկրտչյանն ինքն է նման դիմում ներկայացրել:

Ներկայացնում ենք նրա կենսագրությունը.

Ծնվել է 1981 թվականին Երևան քաղաքում:

2001 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2007 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան:

29.05.2003-22.07.2004թթ. աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության ստաժոր-քննիչ:

22.07.2004-28.07.2005թթ. աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ:

28.07.2005-18.01.2007թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության քննիչ:

2007 թվականին աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության ավագ քննիչ:

01.10.2007-18.01.2008թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության դատախազ:

2008 թվականից աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ:

2013 թվականի հունվարի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր։

2017 թվականի սեպտեմբերի 15-ին վայր է դրել լիազորությունները:

 

Իրավաբան.net 

 

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել