Նորություններ

Էսթերա Մկրտումյանը Ուրուգվայում, Չիլիում և Պերուում դեսպան է նշանակվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նոր հրամանագիր է ստորագրել․

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում և Պերուի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես)»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել