Հրդեհ Գյումրիում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 8-ին՝ ժամը 04:12-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ նախկին Լենինի հրապարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության 2-րդ հարկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 45 հասցեում գտնվող «Ռելակս» գիշերային ակումբի երկհարկանի շենքի 2-րդ հարկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:02-ին, մարվել՝ 05:27-ին:

Այրվել է մոտ 100 քմ երեսապատումը՝ ամբողջությամբ, իսկ գույքը՝ մասամբ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել