Նորություններ

Սևանա լճում լողալը կդառնա ավելի անվտանգ. ԱԻՆ

Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արջագանքման կենտրոնին տրամադրված փրկարարական գույքը, տեխնիկան և սարքավորումներն արդեն կիրառվում են փրկարարական աշխատանքներում:

ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատին տրամադրված «Солар 555 МК» և «Корвет 500 – FISH» մոտորանավակները փորձարկվում են Սևանա լճում և պատրաստ են լողափերում հերթապահություն իրականացնել: Ռուսաստանից ժամանած մասնագետները ուսուցում են կազմակերպել հայ գործընկերների համար՝ ծանոթացնելով մոտորանավակների կարողություններին և բնութագրին:

«Корвет 500 – FISH» մոտորանավակի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, ընդհանուր երկարությունը՝ 510 սմ, լայնությունը՝ 205 սմ: Նախատեսված է 6 անձ տեղափոխելու համար:

«Солар 555 МК»-ն փչովի մոտորանավակ է, որի երկարությունը 550 սմ է, լայնությունը՝ 195 սմ: Նախատեսված է 8 անձ տեղափոխելու համար:

Սևանա լճում ամառային լողաշրջանի ընթացքում շուրջօրյա հերթապահություն իրականացնող Հատուկ ջրափրկարարական ջոկատը նախատեսում է մոտորանավակներով դիտարկումներ և պրոֆիլակտիկ շրջայցեր կազմակերպել ափամերձ տարածքներ՝ անհրաժեշտ ցուցումներ և հրահանգներ տալ հանգստացողներին: Երեք մոտորանավակներն այսուհետ հնարավորություն կտան առավել արագ արձագանքել պատահարներին և հնարավորինս շատ տարածքներ ընգդրկել դիտարկումներում:

Հատուկ ջրափրկարարական ջոկատն ունի նաև ամենագնաց մեքենա, որը կահավորված է ջրափրկարարների տեղափոխման և հանգստի համար անհրաժեշտ պարագաներով ու ջեռուցման համակարգով։ Այն զինված է անհրաժեշտ ջրափրկարարական գույքով՝ փչովի մոտորանավակ, շարժական էլ. գեներատոր, ստորջրյա հետախուզության սարք, շնչառական ապարատներ, պահեստային օդամբարներ, ամառային և ձմեռային ջրափրկարարական հանդերձանք, լապտերներ, կարթաձողեր, հալոգենային լուսարձակներ` մթության պայմաններում աշխատելու համար, պատգարակներ, փրկարարական գործիքներ, առաջին բուժօգնության պարագաներ, ռադիոկապի միջոցներ։ Ջոկատն ունի նաև հեռակառավարվող «Գնոմ» սարք, որն օգտագործվում է ստորջրյա հետախուզության և նկարահանումների համար` մինչև 120 մ խորության վրա: Տրամադրված նոր մոտորանավակները կհամալրեն ջրափրկարարական առաջին անհրաժեշտության և կարևորության գույքերի շարքերը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել