Նորություններ

Ամառային բացառիկ պրակտիկա իրավաբան ուսանողների համար

Իրավաբանների հայկական ասոցիացիան կազմակերպում է ուսումնաարտադրական պրակտիկա իրավագիտության ֆակուլտետի 3-րդ և բարձր կուրսերում սովորող ուսանողների համար։

Պրակտիկայի ընթացքում ուսանողները հնարավորություն կստանան մասնակցել Իրավաբանների հայկական ասոցիացիայի ընթացիկ աշխատանքներին, ստանալ պրակտիկ գիտելիքներ, մասնակցել իրավաբանների մասնագիտական գործունեությանը, իրավաբանների և փաստաբանների աջակցությամբ՝ Ասոցիացիայի շահառուներին տրամադրել իրավաբանական խորհրդատվություն, սովորել կազմել իրավական բնույթի տարբեր փաստաթղթեր (օրինակ՝ դիմումներ, հարցումներ, հայցադիմումներ, վերաքննիչ բողոքներ և այլն), կատարել վերլուծություններ, հետազոտություններ, ուսումնասիրություններ՝ դրանք համադրելով միջազգային փորձի հետ:

Բացի գործնական հմտություններից, պրակտիկանտները հնարավորություն կունենան մասնակցելու Ասոցիացիայի կողմից կազմակերպվող տարաբնույթ մասնագիտական և հասարակական միջոցառումների, ձեռք բերել նոր գործընկերներ և հարստացնել իրենց գիտելիքները:

Ուսանողներին կընձեռվի նաև բացառիկ հնարավորություն ծանոթանալու և անմիջականորեն մասնակցելու Իրավաբանnet անկախ մասնագիտական կայքի աշխատանքներին, նկարահանվելու կայքի «Իրազեկ քաղաքացի» հաղորդաշարում։

Ուսումնաարտադրական պրակտիկան նախատեսված է բոլոր այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են ավելին լավ ճանաչել իրավաբանի աշխատանքը, բացահայտել իրենց ներուժը, դառնալ մրցունակ մասնագետ և պատկերացնել իրենց ուրույն տեղը աշխատաշուկայում։

Պրակտիկայի ավարտից հետո ուսանողները կտիրապետեն իրավաբանական տարաբնույթ փաստաթղթերի կազմման գործիքակազմին, շահառուների հետ շփվելու և հաղորդակցվելու, դժվար իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություններին:

Յուրաքանչյուր ուսանողի համար ուսումնարտադրական պրակտիկան կազմակերպվում է մինչև 3 ամիս տևողությամբ՝ պրակտիկայի ղեկավարի կողմից հաստատված ուսումնական պլանի հիման համար։

Պրակտիկան հաջողությամբ անցած ուսանողները կստանան հավաստագրեր և կհրավիրվեն Ասոցիացիայի կողմից հետագայում կազմակերպելիք տարաբնույթ միջոցառումների:

Բոլոր հետաքրքրված ուսանողներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին մինչև 2017թ. օգոստոսի 15-ը, ժամը 17.00-ը, նամակի վերնագիրը նշելով՝ «Ամառային պրակտիկա»:

Պրակտիկայի կազմակերպիչների կողմից նախնական ընտրություն անցած ուսանողները կհրավիրվեն հարցազրույցի, որի արդյունքների հիման վրա կկատարվի վերջնական ընտրությունը:

Պրակտիկան կմեկնարկի 2017 թվականի օգոստոսի 1-ից:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել