Նորություններ

Աղբ թափելու համար նախատեսված տուգանքները կխստացվեն․ նախարար

Կառավարության այսօրվա նիստին հաստատվեց  «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը։ Իրավական ակտը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հանրապետության աղբահանության և դրա բաղադրիչների նկատմամբ իրականացնել պետական հստակ քաղաքականություն, որի ընթացքում շուրջ 2300-ի հասնող աղբանոցների ու աղբավայրերի թիվը առավելագույնս կնվազի` ենթադրելով սահմանափակ թվով արտոնագրված աղբավայրերի շահագործում: Բացի այդ ակնկալվում է շեշտակիորեն բարելավել և ակնահաճո դարձնել հանրապետության շրջակա միջավայրը, այն ազատել վտանգավոր ներգործություններից, ինչպես նաև բարձրացնել երկրի զբոսաշրջային գավչությունը:

Նախագծով առաջարկում է նաև այս ոլորտում վարչական պատասխանատվությունը խստացնել։ Կառավարությունը վարչական ավելի խիստ պատասխանատվություն է նախատեսում աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելու և չսահմանված վայրում աղբ թափելու, աղբահանության համար անհրաժեշտ պայմաններ չապահովելու համար: Նշվում է, որ անհրաժեշտ է խստորեն հետևել այս հոդվածի կիրարկմանը և վարչական տույժ սահմանել թե՛ աղբ թափողների, թե աղբահանությունը պատշաճ կերպով չկազմակերպողների նկատմամբ։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Լոքյանն ասել է, որ ծխախոտը թափելու համար քաղաքացիները կտուգանվեն 16 հազար ՀՀ դրամով, սա, ըստ նախարարի, նվազագույն տուգանքն է։ «Խոշոր ձեռնարկությունների համար վարչական պատասխանատվությունը հասնում է մինչև 300 հազար դրամ»,- նշեց գերատեսչության ղեկավարը։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել