Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքով սահմանվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոն զբաղեցնող անձանց, հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրության սկզբունքները, կարգավորվում են նրանց հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի, պարգևատրման, դրամական օգնության կազմակերպման և վարձատրության հետ կապված այլ հարաբերություններ: օրենքով սահմանվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոն զբաղեցնող անձանց, հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրության սկզբունքները, կարգավորվում են նրանց հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի, պարգևատրման, դրամական օգնության կազմակերպման և վարձատրության հետ կապված այլ հարաբերություններ:
Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքներն են`
1) պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական, արդարացի համակարգի և պետական պաշտոններ զբաղեցնող անձանց պարտականություններին, պատասխանատվությանը համապատասխանող հիմնական աշխատավարձի ապահովումը.
2) պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի հիմնավորված տարբերակման ապահովումը.
3) պետական ծառայության տարբեր ոլորտներում աշխատավարձերի սանդղակների համադրելիության ապահովումը.
4) հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հիմնավորված հարաբերակցությունների ապահովումը.
5) համարժեք աշխատանքի և փորձառության համար համարժեք վարձատրությունը.
6) ծառայության ընթացքում պետական ծառայողների ավելի բարձր պաշտոններ զբաղեցնելու ձգտման խթանումը.
7) ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից կախված` պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության խտրականության բացառումը:
Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքի համաձայն ամենաբարձր աշխատավարձը ստանում են հետևյալ պետական պաշտոնները զբաղեցնող անձինք՝
1․ ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է 1,320,000 ՀՀ դրամ։
2․ ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է 1,188,000 ՀՀ դրամ։
3․ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է 1,188,000 ՀՀ դրամ։
4․ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է 1,056,000 ՀՀ դրամ։
5․ ՀՀ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է 1,023,000 ՀՀ դրամ։
6․ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է 1,023,000 ՀՀ դրամ։
7․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է 990,000 ՀՀ դրամ։
8․ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է 990,000 ՀՀ դրամ։
9․ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է 990,000 ՀՀ դրամ։
10․ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է 990,000 ՀՀ դրամ։