2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմում է շուրջ 3 միլիոն 67 հազար մարդ։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։
Բացի այդ, 1 միլիոն 976 հազար մարդ բնակվում է քաղաքային բնակավայրերում, մնացածը՝ գյուղականում։
Կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն՝ Երևանում բնակվում է 1 միլիոն 136 հազար մարդ։
Վիճակագրությունը՝ ըստ մարզերի․
Արագածոտնի մարզ-135 հազար մարդ,
Արարատի մարզ-266 հազար մարդ,
Արմավիրի մարզ-267 հազար մարդ,
Գեղարքունիքի մարզ-215 հազար մարդ,
Լոռու մարզ-229 հազար մարդ,
Կոտայքի մարզ-292 հազար մարդ,
Շիրակի մարզ-242 հազար մարդ,
Սյունիքի մարզ-161 հազար մարդ,
Վայոց ձորի մարզ-49 հազար մարդ,
Տավուշի մարզ-117 հազար մարդ։