Նվագախմբերի համատեղ համերգ՝ Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության «Սալամանկա» նվագախումբն ու բրիտանական բանակի շեփորահարները ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական նվագախմբի հետ համատեղ բացօթյա համերգ ունեցան:

Համերգի կազմակերպեիչներն են ՄԹ և ՀՀ պաշտպանության նախարարությունները. այն կայացավ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Միջոցառմանը ներկա էին  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, այլ պաշտոնատար անձինք:

Նշենք, որ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության «Սալամանկա» նվագախումբն արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան։ Առաջին անգամ նրանք Հայաստանում համերգներով հանդես եկան 2015թ. սեպտեմբերին՝ արժանանալով հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու հիացմունքին։

Լուսանկարները՝ Ալիսա Չիլինգարյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել