ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի նոր հրամաններով փոփոխություններ են կատարվել Երևանի հարկային տեսչություններում։
Արաբկիր հարկային տեսչության պետ է նշանակվել Վախթանգ Սիսակյանը, Էրեբունու հարկային տեսչության նոր պետն է Կարեն Հայրապետյանը, 2017թ.-ի հունիսից էլ ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի հարկային տեսչության պետի պաշտոնն է զբաղեցնում Էդգար Մուրադյանը, փոխվել է նաև Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետը, ներկայումս այս պաշտոնն է զբաղեցնում Արաբկիրի հարկային տեսչության նախկին պետ Արմեն Սաֆարյանը։
Ստորև ներկայացնում ենք նրանց կենսագրությունները․
Արմեն Սաֆարյան
Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ
Ծնվել է 1976թ. 10 փետրվար ք. Երևան
Կրթություն
- 1982-1992թ.թ.Երևանի թիվ 180միջնակարգ դպրոց
- 1992-1994թ.թ. Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
- 1994-1997թ.թ. Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտ, ֆինանսահաշվային ֆակուլտետ, տնտեսագետի որակավորում
- 2002թ. տնտեսագիտական գիտությունների թեկնածու
- 2015թ. տնտեսագիտական գիտությունների դոկտոր
Աշխատանքային գործունեություն
- 1999թ.- ՀՀ ՀՏ պետի աշխատակազմի հարկային վարչարարության փորձաքննության բաժնի առաջատար մասնագետ
- 1999թ.- ՀՀ ՊԵՆ բարեփոխումների և տնտեսական վերլուծության բաժնի առաջատար մասնագետ
- 2000թ.- ՀՀ ՊԵՆ հարկային վարչության և կենտրոնացված տուգումների 1-ին բաժնի ավագ հարկային տեսուչ
- 2001թ.- ՀՀ ՊԵՆ հարկային վարչության արտադրական և առևտրային կազմակերպությունների ստուգումների բաժնի գլխավոր հարկային տեսուչ
- 2002թ.- ՀՀ ՊԵՆ ԽՀՎ ՎՀ վարչության վերահսկողության 1-ին բաժնի գլխավոր հարկային տեսուչ
- 2002թ.- ՀՀ ՊԵՆ ԽՀՎ ՎՀ վարչության Վ ևԳ 4-րդ բաժնի գլխավոր հարկային տեսուչ
- 2003թ.- ՀՀ ՀՊԾ Մաշտոցի հարկային տեսչության վերահսկողության բաժնի պետ
- 2003թ.– ՀՀ ՀՊԾ Շահումյանի հարկային տեսչության վերահսկողության բաժնի պետ
- 2004թ.- ՀՀ ՀՊԾ Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ
- 2005թ.- ՀՀ ՀՊԾ Նաիրիի տարածքային հարկային տեսչության պետի տեղակալ
- 2006- 2008թ.թ.- ՀՀ ՀՊԾ Շենգավիթի հարկային տեսչության պետի տեղակալ
- 2008- 2009թ.թ.- ՀՀ ՀՊԾ Ավանի հարկային տեսչության պետ
- 2009-2011թ.թ.- ՀՀ ՊԵԿ Արմավիրի տարածքային հարկային տեսչության պետ
- 2011-2013թ.թ.- ՀՀ ՊԵԿ Նաիրիի տարածքային հարկային տեսչության պետ
- 2013-2014թ.թ.- ՀՀ ՊԵԿ Գավառի տարածքային հարկային տեսչության պետ
- 2014թ.- ՀՀ ՊԵԿ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետի խորհրդատու
- 2014թ.- ՀՀ Ֆինանսների նախարարության ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետի խորհրդատու
- 2015թ.- ՀՀ Ֆինանսների նախարարության Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի տեղակալ
- 2016թ.- ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի տեղակալ
- 2016թ.- ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչության պետ
- 2017թ.-ից – Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 երեխա
Կարեն Հայրապետյան
Էրեբունու հարկային տեսչության պետ
Ծնվել է 1980թ.-ի հոկտեմբերի 05-ին
Կրթություն
- 1987-1997 թթ սովորել և ավարտել է Հրազդանի մասնավոր վարժարանը
- 1997-2001թթ սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Մեխանիկայի ֆակուլտետը՝ ստանալով մեխանիկի և մանկավարժի որակավորում
- 2014-2016թթ սովորել և ավարտել է Երևանի Գալիք համալսարանը՝ ստանալով Իրավագետ մագիստրոսի աստիճան
Աշխատանքային փորձ
- 2001-2003թթ Ծառայություն ՀՀ զինված ուժերում
- 2004-2005թթ ՀՀԿոտայքի մարզի Սոցիալական Ապահովագրության Վճարների վարչության պետի տեղակալ
- 2005-2010թթ Հրազդանի ՏՀՏ ՍՎԵՀ բաժնի ավագ հարկային տեսուչ
- 2010-2011թթ Մյասնիկյանի ՀՏ ՍՎԵՀ բաժնի ավագ հարկային տեսուչ
- 2011-2015թթ Կենտրոնի ՀՏ ԸՀ թիվ 1 բաժնի ավագ հարկային տեսուչ
- 2015-2017թթ Կենտրոնի ՀՏ Հարկային հսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ
- 2017թ. փետրվարից՝ Եղեգնաձորի ՏՀՏ Հարկային հսկողության բաժնի պետ
- 2017թ. ապրիլի 10-ից՝ Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչության պետ
- 2017թ. -ից՝ Էրեբունու հարկային տեսչության պետ
Այլ տվյալներ
Ունի ՀՀ հարկային ծառայության առաջին դասի խորհրդական դասային աստիճան:
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Վախթանգ Սիսակյան
ՀՀ ԿԱ ՊԵԿ Արաբկիրի հարկային տեսչության պետ
Կրթություն
- 1996թ.-ին ավարտել է Երևանի ժող. տնտեսության ինստիտուտը, մասնագիտությունը` «Արտադրության էկոնոմիկա և կառավարում»: Ստացել է «Տնտեսագետի որակավորում»:
Աշխատանքային գործունեություն
- 15.04.1998-04.08.1999թթ. –Արաբկիրի Հարկային Տեսչությունում ֆիզ. անձանց եկամուտների հարկման պետական հարկային տեսուչ
- 04.08.1999-16.03.2000 թթ. –Խորհրդային Տարածքայի Հարկային Տեսչության գանձումների բաժնի հարկային տեսուչ
- 16.03.2000-28.08.2001թթ. –Շենգավիթի Տարածքայի Հարկային Տեսչության գանձումների բաժնի հարկային տեսուչ
- 28.08.2001-07.01.2003 թթ. –Շենգավիթի Տարածքայի Հարկային Տեսչության վերահսկողության բաժնի գլխավոր հարկային տեսուչ
- 07.01.2003-25.11.2004 թթ. –Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում գլխավոր հարկային տեսուչ
- 25.11.2004-01.02.2010 թթ. –Շահումյանի Հարկային տեսչությունում ՀՏ պետի տեղակալ
- 01.02.2010թ. – Վանաձորի Տարածքայի Հարկային Տեսչության պետ
- 26.07.2002թ. – ՀՀ Հ/Ծ երրորդ դասի խորհրդական
- 04.01.2006թ. – ՀՀ Հ/Ծ առաջին դասի խորհրդական
- 28.12.2009թ. – ՀՀ Հ/Ծ երրորդ դասի ավագ խորհրդական
- 18.12.2012թ. – ՀՀ Հ/Ծ երկրորդ դասի ավագ խորհրդական
- 27.12.2013թ. – պարգևատրվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի շնորհակալագրով
- 2014-2015թթ. -Գյումրու ՏՀՏ պետ
- 2015-ից – Էրեբունու ՀՏ պետ
- 2017-ից – Արաբկիրի ՀՏ պետ
Այլ տվյալներ
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուների:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի չորս երեխա:
Ծնվել է 1979թ. փետրվարի 7-ին`ք. Երևան
Կրթություն
- 1985-1995թթ.- Երևանի թիվ 181 միջնակարգ դպրոց
- 1996-2001թթ.- Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Կառավարման ֆակուլտետ, տնտեսագետի որակավորում
Աշխատանքային գործունեություն
- 2001-2003թթ. – Ծառայություն ՀՀ Զինված ուժերում
- 2004թ.- ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմադրամի Շենգավիթի տարածքային կենտրոն, գլխավոր մասնագետ
- 2004թ.- ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմադրամի Կենտրոն-1 տարածքային կենտրոն, գլխավոր մասնագետ
- 2005թ. – ՀՀ ԿԱ ՀՊԾ Շենգավիթի ՀՏ ՏՄՀ բաժնի I-ին կարգի մասնագետ
- 2006–2010թթ.- Շենգավիթի ՀՏ Վերահսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ
- 01.02.2010թ.-ՀՀ ԿԱ ՊԵԿ Խորհրդայինի ՀՏ Ստուգումների բաժնի հարկային տեսուչ
- 2012–2015թթ.-ՀՀ ԿԱ ՊԵԿ Նոր Նորքի ՀՏ Ստուգումների բաժնի ավագ հարկային տեսուչ, գլխավոր հարկային տեսուչ
- 04.05.2015-16.11.2015թթ.- ՀՀ ՖՆ Կազմակերպական և հսկողական վարչության հարկային հսկողության կազմակերպման և դիտարկման բաժնի գլխավոր հարկային տեսուչ
- 17.11.2015-11.01.2017թթ.- Գավառի ՏՀՏ հարկային հսկողության բաժնի պետ
- 12.01.2017թ – ՀՀ ԿԱ ՊԵԿ Գավառի ՏՀՏ պետ
- 2017թ.-ի հունիսից – ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի հարկային տեսչության պետ
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 երեխա