Ի՞նչ կենսագրություն ունի Արդարադատության նոր նախարարը

Սերժ Սարգսյանի հրամանագրի համաձայն, երեկ՝ մայիսի 25-ին ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել Դավիթ Հարությունյանը: Ձեզ ենք ներկայացնում նրա կենսագրությունը.

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1963 թ., 5 մարտի, Երևան

Կրթություն
1975-1980 թթ. – Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետ
1980-1983 թթ. – ՀՍՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի ասպիրանտ
1982-1988 թթ. – Ռոստովի Մ.Սուսլովի անվան պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետ
1988-1992 թթ. – Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն
1981թ.- Երևանի էլեկտրաապարատների գործարանի ինժեներ
1980-1987 թթ. – ՀՍՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի կրտսեր գիտաշխատող
1987-1989 թթ.- Երևանի թիվ 183 դպրոցի փոխտնօրեն
1989-1997 թթ.- Երևանի թիվ 198 հեղինակային դպրոցի տնօրեն
1995-1998 թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (մեծամասնական ընտրակարգ), պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
1997 թ.- Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական
1997-1998 թթ.- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
1998-2007 թթ.- ՀՀ արդարադատություն նախարար
2007-2012 թթ. -Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ), ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
2012-2014 թթ.- Ազգային ժողովի պատգամավոր, (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ) ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
2014 թ. ապրիլի 18-ից` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
ՀՀ Նախագահի 2016 թ. սեպտեմբերի 20-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Այլ տվյալներ
Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, «Մխիթար Գոշ» մեդալով: Տեխնիկական գիտությունների թեկնածու է, երկու մենագրությունների և քսանից ավելի գիտական հոդվածների հեղինակ:

Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի դուստր և երկու որդի:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել