Կարեն Բոթոյանը նշանակվեց

Կարեն Բոթոյանն այսուհետ կզբաղեցնի Գեղարքունիքի մարզպետի պաշտոնն։ Այսօր գործադիրի նիստին հաստատվեց նրա նշանակման մասին նախագիծը։

Վարչապետ Կարեն Կարապետյանը, հաջողություն մաղթելով Ազգային ժողովի նախկին պատգամավորին, ասաց․

«Պարոն Բոթոյան, մենք մարզպետների ինստիտուտից ակնկալում ենք 2017թ․-ին համակարգված, որոշակի փոփոխություններ՝ աշխատանքի ոճի, հաշվետվության մեջ։ Մոտ ժամանակներս Ամերիկյան համալսարանում մարզպետների համար կազմակերպվելու են համապատասխան դասընթացներ, որտեղ որ ձևակերպվելու են այն կառավարման կանոնեներն ու համակարգը, որը մենք ապահովելու ենք։ Պայմանավորվել ենք, որ մարզպետների աշխատանքի գնահատկան հայտանիշները վերանայվելու ենք, տարվա վերջ մենք դրան հատուկ ուշադրություն ենք դարձնելու, մարզպետներն ունենալու են բալանսավորված և՛ իրավունքներ, և՛ պատասխանատվություն»,- շեշտեց Կարեն Կարապետյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել