«Ասենք թե բարև, Ներսո՛». արտահայտությանը հաջորդել են 2 կրակոց

«Ասենք թե բարև, Ներսո՛». Վահե Վարդանյանը նման կերպով է պատասխանել համագյուղացու բարևին, իսկ այժմ հայտնվել է ամբաստանյալի աթոռին:

2016 թ.-ի հուլիսի 20-ին, ուշ երեկոյան, Կոտայքի մարզի Գառնի գյուղում գտնվող հուշահամալիրի մոտ Վահե Վարդանյանը հանդիպել է համագյուղացինեից մեկին: Նա բարևել է Վարդանյանին: «Բարև» բառը լսելուց հետո նա արհամարելով համագյուղացուն և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով նրա և հասարակության նկատմամբ՝ իր անձի առավելությունը ցուցադրելով և վերջինիս հրապարակայնորեն նսեմացնելու համար արհամարական տոնով պատասխանել է՝ «ասենք թե բարև Ներսո»: Այս մասին ասվում է մեղադրական եզրակացության մեջ:

Կոպիտ և արհամարահկան վարքի պարզաբանման չնչին հարցի շուրջ վիճաբանության է բռնվել, հայհոյանքներ հնչեցրել, վիճաբանել նրա հետ, սկսել բռունցքներով հարվածներ է հասցրել: Վիճաբանությանը միջամտել է տուժողի եղբայրը, ով բաժանել է նրանց, և նրանք երկուսով հեռացել են իրենց տան դիմացի հատվածը:

Վահե Վարդանյանը չբավարարվելով նման ելքից, վիճաբանության չնչին առիթը շարունակելու համար իր ՎԱԶ 21099 մակնիշի մեքենայով գնացել է համագյուղացու տան դիմաց՝ կրկին անգամ «պատժելու» նրան:

Տեսնելով տղամարդուն ավտոմեքենան կանգնեցրել է նրա մոտ, անտեսելով հավաքված բազմությանը և նրանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, թվով երկու փամփուշտներով լիցքավորված, իր անվամբ հաշվառված «ԻԺ-27 ԵՄ» տեսակի երկփողանի որսորդական հրացանի փողը ավտոմեքենայի վարորդի դռան պատուհանից ուղղել է համագյուղացու կրծքավանդակի կենտրոնական հատվածին:

Միջադեպին ներկա անձանցից մեկը նկատելով դա, ձեռքով հրացանի փողը հրելով բարձրացրել է վեր: Նույն պահին Վ. Վարդանյանը գործադրել է հիշյալ հրազենը,  և երկու կրակոց արձակել: Վեճին ականատես դարձած տուժածի մայրը վախից կորցրել է գիտակցությունը, իսկ այդ ընթացքում ուժի գործադրմամբ Վահե Վարդանյանի ձեռքից վերցրել են հրացանը:

Գործը քննվում է Կոտայքի մարզի Չարենցավանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ:

Ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Որպես իրեղեն ապացույցներ առանձնացվել են նաև ճանաչված`«ԻԺ-27 ԵՄ» տեսակի հրացանը, պարկուճները:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել