Թափուր աշխատատեղ՝ իրավապաշտպանի համար

Առողջապահության նախարարությունը հայտարարում է «Համայնքների ներգրավվածություն, մարդու իրավունքներ, գենդերային հավասարություն» աշխատանքային խմբի համակարգողի թափուր հաստիքի մասին:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ՝

1. Համակարգել <<Համայնքների ներգրավվածություն, մարդու իրավունքներ, գենդերային հավասարություն>> (այսուհետ՝ ՀԻԳ) աշխատանքային խմբի աշխատանքները՝ համաձայն ՀԻԳ աշխատանքային խմբի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (այսուհետ՝ ՄՀՀ) կանոնակարգերի,

2. ապահովել ՀԻԳ աշխատանքային խմբի՝ յուրաքանչյուր տարվա համար հաստատվող աշխատանքային պլանի գործողությունների իրականացումը,

3. կազմել ՀԻԳ աշխատանքային խմբի հաշվետվությունները և ներկայացնել խմբի հաստատմանը,

4. ապահովել հաղորդակցությունը ՀԻԳ աշխատանքային խմբի անդամների և ՄՀՀ-ի, ՄՀՀ-ի քարտուղարության և այլ շահառու կողմերի միջև,

5. կազմակերպել ՀԻԳ աշխատանքային խմբի հանդիպումները` կազմելով համապատասխան հանդիպումների արձանագրությունները,

6. ապահովել խմբի ընթացիկ գործողությունների, աշխատանքների իրականացումը՝ պատասխանատու լինելով նշված գործընթացների պատշաճ կատարման համար,

7. ապահովել ՀԻԳ աշխատանքային խմբի փաստաթղթերի թղթային և էլեկտրոնային արխիվացումը և դրանց փոխանցումը իրեն հաջորդող համակարգողին,

8. մշակել ՄՀՀ կայքէջում ՀԻԳ աշխատանքային խմբի գործունեությանը առնչվող բաժնի նյութը և տրամադրել ՄՀՀ քարտուղարությանը՝ հայերեն և անգլերեն լեզուներով,

9. ապահովում է ՀԻԳ աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի հասանելիությունն ու տրամադրումը ՀԻԳ աշխատանքային խմբի անդամներին և այլ շահագրգիռ կողմերին,

10. ՀԻԳ աշխատանքային խմբի անունից՝

1) ուղարկել պաշտոնական հարցումներ պետական և այլ կազմակերպություններին, հիմնական ստացողներին և ենթաստացողներին,

2) իրականացնել աշխատանքային այցեր և հանդիպումներ,

3) տարածել տեղեկություն ՄՀՀ անդամների, շահագրգիռ կողմերի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների շրջանում՝ մարդու իրավունքների խախտումների և խտրականության փաստերի վերաբերյալ,

11. իրականացնել ՀԻԳ աշխատանքային խմբի գործունեությունից բխող այլ աշխատանքներ:

ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

• Ամսական կտրվածքով՝ յուրաքանչյուր ՀԻԳ աշխատանքային խմբի հանդիպման համար՝ հանդիպման օրակարգ, մասնակիցների ցուցակ, հանդիպման արձանագրություն,

• Եռամսյակային կտրվածքով՝ ՄՀՀ–ին ներկայացնել եռամսյակային հաշվետվություն՝ իր համապատասխան հավելվածներով:

• Ամսական կտրվածքով՝ տեղեկատվական հաղորդագրություններ, իրականացված այցելությունների և հանդիպումների վերաբերյալ հաշվետվությունների իրականացում, նյութերի տարածում:

• Կախված դասընթացների ժամանակացույցից՝ դասընթացների փաստաթղթային փաթեթների կազմում (դասընթացի օրակարգ, մասնակիցների ցուցակ, անցկացված դասընթացի վերաբերյալ արձանագրություն):

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

• Բարձրագույն կրթություն,

• Առնվազն 2 տարվա համակարգողի աշխատանքային փորձ՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում,

• Պրոֆեսիոնալ և բանակցային հաղորդակցման, ինչպես նաև թիմում աշխատելու ունակություններ,

• Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,

• Առավել վտանգի ենթարկված խմբերի հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

• Համակարգչի տիրապետման գերազանց իմացություն,

• Ճկունություն, անկախ և լարված պայմաններում աշխատելու ունակություն,

• Վերլուծական մտածելակերպ, նվիրվածություն աշխատանքին և պատասխանատվություն:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2017 թվականի մայիսի 29-ը:

Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրությունները, ինչպես նաև նախկին գործատուից երաշխավորագիր ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեին:

Ընտրված թեկնածուները կհրավիրվեն թեստավորման և հարցազրույցի փուլին:

 Իրավաբան.net    

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել