ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարեց իմ բողոքը․ Արշավիր Խալափյան

Փաստաբան Արշավիր Խալափյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է․

«Հարգելի՛ հայրենակցներ, ես գործող փաստաբան եմ, արտոնագրից չեմ զրկվել, իմ փաստաբանական գրասենյակը գործում է ք. Կապան, Ռ. Մինասյանի 17/1ա հասցեում, ներկայացնում տեղեկատվություն հանրային հնչեղություն ունեցող թիվ ՍԴ/0328/02/16 քաղաքացիական գործի վերաբերյալ»,- նշել է նա ու մեջբերում արել դատարանի որոշումից․ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (դատավոր Անահիտ Թումանյան) քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Իգոր Վասիլևիչ Նեստերենկոյի ընդդեմ Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր ՓԲԸ-ի` «Գրգռվող շրջանի պսիխոփաթիա» ախտորոշմամբ 23.04.1987թ-ին Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում հաշվառված Իգոր Վասիլևիչ Նեստերենկոյին հաշվառումից հանելուն պարտավորեցնելու պահանջի մասին՝ 31.10.2016թ.-ին վճռեց ներկայացված պահանջը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2017 թվականի ապրիլի 20-ին դռնբաց դատական նիստում, քննելով Իգոր Նեստերենկոյի ներկայացուցչի, այսինքն՝ իմ կողմից բերված վերաքննիչ բողոքը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 2016 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ՍԴ/0328/02/16 վճռի դեմ, կայացված քաղաքացիական գործով ըստ հայցի` Իգոր Նեստերենկոյի ընդդեմ Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր ՓԲԸ-ի՝ նյարդահոգեբուժական դիսպանսերում հաշվառումից հանելուն պարտավորեցնելու պահանջի մասին, որոշեց՝ վերաքննիչ բողոքը բավարարել: Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 31.10.2016 թվականի թիվ ՍԴ/0328/02/16 քաղաքացիական գործով կայացրած վճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել