Մարզերից մի քանիսում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ի ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

***

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում  առկա են տեղումներ ձյան տեսքով:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել