Միլիարդատերը ցանկանում է դառնալ պատգամավոր

«Մաքս Գրուպ» կոնցեռնի խորհրդի նախագահ, միլիարդատեր ը ցանկանում է դառնալ պատգամավոր։ Նա առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքի կողմից։

Խաչիկ Մանուկյանն ունի 2 միլիարդ 583 մլն դրամ, նա բաժնեմասեր ու գույքային ներդրում է կատարել 6 ընկերություններում։

Միլիարդատեր թեկնածուն ունի երկու անշարժ գույք՝ տնամերձ և բնակելի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրով տեղեկացրել է, որ երթևեկում է BMW X5 մակնիշի, 2003թ․ արտադրության ավտոմեքենայով։

Հիշեցնենք, որ Խաչիկ Մանուկյանը մինչ այս նույնպես հայտնվել է խորհրդարանում։ Նա ծնվել է 1959 թ. օգոստոսի 2-ին Թալինի շրջանի Մաստարա գյուղում: 1985 թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ ճարտարագետ-մեխանիկ մասնագիտությամբ: 1977-1980 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1985 թ. եղել է ՀԽՍՀ շինարարական արդյունաբերության նախարարության մեխանիկական գործարանի արտադրամասի պետ, փոխտնօրեն, 1994 թ. «Հայջրշին» պետական կոմիտեում`առեւտրային վարչության պետ, «Մաքս-Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն, նախագահ: 2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 19 ընտրատարածքից: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում ընդգրկված չէ: Անկուսակցական: Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել