Երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն կլինի Երևանի կենտրոնում

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ 2017 թվականի մարտի 29-ից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Մաշտոցի պողոտայով Սայաթ Նովայի պողոտայի ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտով երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկում կարող են երթևեկել ուղիղ կամ դեպի աջ՝ նախկինում միայն դեպի աջ երթևեկելու փոխարեն:

Ինչպես տեսնում եք ստորև բերված քարտեզում՝ Մաշտոցի պողոտայի եզրային 1-ին գոտով վարորդները կարող են երթևեկել միայն աջ, այսինքն նոր փոփոխությամբ հնարավոր կլինի նաև գնալ ուղիղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել