Ի՞նչ կենսագրություն ունի ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Քրիստինա Սարոյանը

Իրավաբան.net-ը ներկայացնում կուսակցությունների և դաշինքների կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված անձանց կենսագրականները՝ պատահականության սկզբունքով։

Ստորև ներկայացնում ենք 2017թ.-ի Խորհրդարանական ընտրություններին ԵԼՔ դաշինքի կողմից որպես ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Քրիստինա Սարոյանի կենսագրությունը։

Фото Kristina Saroyan.Քրիստինա Կամոյի Սարոյանը ծնվել է 1983թ. Երևանում։

1998-2002 թթ-ին սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանում, շնորվել է նկարիչ – ձևավորողի որակավորում:
2002-2007թթ-ին սովորել է Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայում, շնորհվել է կիրառական արվեստի նկարչի որակավորում:
2013-2014թթ- ին «Ռոյալ Բոքս Տուր» ընկերությունում աշխատել է որպես տնօրեն: 2015-2016թթ-ին աշխատել է «Շվեդական ապավեն» Բժշկական ասոցիացիա ՀԿ -ում որպես մանկավարժ:

Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել