Իրավաբան.net-ը ներկայացնում կուսակցությունների և դաշինքների կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված անձանց կենսագրականները՝ պատահականության սկզբունքով։
Ստորև ներկայացնում ենք 2017թ.-ի Խորհրդարանական ընտրություններին ԵԼՔ դաշինքի կողմից որպես ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Քրիստինա Սարոյանի կենսագրությունը։
Քրիստինա Կամոյի Սարոյանը ծնվել է 1983թ. Երևանում։
1998-2002 թթ-ին սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանում, շնորվել է նկարիչ – ձևավորողի որակավորում:
2002-2007թթ-ին սովորել է Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայում, շնորհվել է կիրառական արվեստի նկարչի որակավորում:
2013-2014թթ- ին «Ռոյալ Բոքս Տուր» ընկերությունում աշխատել է որպես տնօրեն: 2015-2016թթ-ին աշխատել է «Շվեդական ապավեն» Բժշկական ասոցիացիա ՀԿ -ում որպես մանկավարժ:
Ամուսնացած է, ունի 2 երեխա: