Իմանալ այն, ինչ գիտեն բոլորը, նշանակում է ոչինչ չիմանալ, գիտելիքը սկսվում է նրանից, ինչ չգիտեն մարդիկ

Իմանալ այն, ինչ գիտեն բոլորը, նշանակում է ոչինչ չիմանալ: Գիտելիքը սկսվում է նրանից, ինչ չգիտեն մարդիկ
Ռեմի դե Գուրմոն

Կրթությունն է այն հիմնաքարը, որի վրա կարելի է կառուցել առողջ և պիտանի հասարակություն:
Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է հիմնական և լրացուցիչ հետևյալ կրթական ծրագրերով.
1) բարձրագույն մասնագիտական հիմնական կրթական ծրագրերով`
– բակալավրի,
– մագիստրոսի (կլինիկական օրդինատորի),
– դիպլոմավորված մասնագետի.
2) հետբուհական մասնագիտական հիմնական կրթական ծրագրով`
– հետազոտողի.
3) լրացուցիչ կրթական ծրագրերով՝
– վերապատրաստման,
– մասնագետների որակավորման բարձրացման:
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կրթական ծրագրերը մշակում և հաստատում են բարձրագույն ուսումնական հաստատությունը, հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունը` պետական կրթական չափորոշիչների հիման վրա:
Բարձրագույն ուսումնական հաստատության և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության` ըստ մասնագիտությունների, մասնագիտացումների ուսումնական պլանները և դասընթացները երաշխավորում են տարբեր կրթական փուլերում սովորողների ուսումնառության գործընթացը (մուտքը կրթական ծրագիր և ելքը ծրագրից)` ապահովելով կրթական կրեդիտների կուտակումը, փոխանցումը և որակավորման աստիճանների շնորհումը:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել