Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատանքները հանրությանը տեսանելի չեն

Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ, Կապանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Անի Ասատրյանը չի հետևել «Կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի հանձնաժողովի մասին» նախագծի հանրային քննարկումներին, որոնք իրականացվել են e-draft.am օրենքների նախագծերի հանրային հարթակի միջոցով։ Մեզ հետ զրույցում նա փաստեց, որ ինչպես կայքն, այնպես էլ նախագիծը լիարժեք կարգով հայտնի չեն հանրությանը, որպեսզի անցնեն հանրային քննարկումների պրիզմայով։

Խոսելով մարմնի անկախության մասին, իսկ ըստ օրենքի նախագծի հանձնաժողովի անդամներին է նշանակում նախագահը, մեր զրուցակիցն ասաց, որ այսպիսով մարմինը չի կարող անկաշկանդ աշխատել․ «Ամեն դեպքում, կարծում եմ, որ եթե պաշտոնյան նշանակվում է նախագահի կողմից, նրա անկախությունը հենց դրանով էլ սահմանափակվում է, բնականաբար նա չի կարող անկաշկանդ լինել ու ազնիվ աշխատել, ամեն դեպքում այդ տեսանկյունից կախվածության պահ կա»,- ասաց մեր զրուցակիցը։

Անի Ասատրյանն ասում է, որ որևէ դրական հանգամանք չի նկատել հանձնաժողովի գործունեությունից․ «Եթե մարդիկ լավ ու արդյունավետ են աշխատում, ապա այսպես թե այնպես այդ աշխատանքը տեսանելի է լինում, տվյալ պարագայում հանձնաժողովի աշխատանքը հանրությանը տեսանելի չէ, իսկ սա վկայում է նրա մասին, որ նրանք արդյունավետ չեն աշխատում»,- եզրափակեց մասնագետը։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել