Փոփոխական եղանակ՝ առաջիկա օրերին

ՀՀ ԱՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են.

Հանրապետության տարածքում`

Հունվարի 30-ին, փետրվարի 2-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Փետրվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հունվարի 30-ին, փետրվարի 2-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է ձյուն: Փետրվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել