Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների վերաբերյալ տեղեկատվական հարթակ է ստեղծվել

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում բացվել է Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների, դրանց կողմից մատուցվող ծառայությունների և հասցեների վերաբերյալ տեղեկատվական նոր հարթակ: Այս մասին հայտնում են նախարարությունից:

Քաղաքացին պետական որևէ ծառայություն ստանալու համար համապատասխան գերատեսչություն այցելելու փոխարեն կարող է մտնել իր բնակության վայրին առավել մոտ գտնվող միասնական գրասենյակ և ստանալ իրեն անհրաժեշտ փաստաթուղթը: Կայքում առկա տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի, Միասնական գրասենյակների աշխարհագրությունն էլ կընդլայնվի:

Միասնական գրասենյակներում մատուցվող ծառայություններ

  1. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ՝
  2. ՀՀ կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմնի սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ՝
  3. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների կրկնօրինակների տրամադրում
  4. ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից մատուցվող ծառայություններ՝
  5. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններ՝
  • Երեւան

    Համայնք Հասցե
    Կենտրոն

    «Հայփոստ» (հասցե՝ Նալբանդյան 21)

    Կենտրոն

    «Արդշինբանկ» (հասցե՝ Տիգրան Մեծի 24)

    Կենտրոն

    «Ամերիաբանկ» (հասցե՝ Դեղատան 6)

    Կենտրոն

    «Կոնվերս բանկ» ( հասցե՝ Քաջազնունու 4/6)

  • Արմավիր

    Համայնք Հասցե
    Ք. Էջմիածին

    «Հայփոստի» (Մ.Մաշտոցի-2)

  • Կոտայք

    Համայնք Հասցե
    Գառնի

    «Հայփոստ»

  • Շիրակ

    Համայնք Հասցե
    Գյումրի

    «Հայփոստ» (հասցե՝ Ռիժկովի 5)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել