Իրար բախված 3 ավտոմեքենաներից «Տոյոտայի» վարորդը մահացել է

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունվարի 14-ին, ժամը 2.40-ին, երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի դիմաց իրար են բախվել 1984 թ. ծնված Լևոն Հ.-ի վարած «Դեու», 1969 թ. ծնված Կարեն Կ.-ի վարած «Օպել» և 1991 թ. ծնված Գևորգ Պապոյանի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով Կարեն Կ.-ն և Գևորգ Պապոյանը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վերջինս ժամը 5.30-ին գիտակցության չգալով մահացել է:

Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել