Քարդաշյանի դեմ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով 16 անձ է ձերբակալվել

Հոկտեմբերին Քիմ Քարդաշյանի դեմ Փարիզում կատարված զինված կողոպուտ կատարելու կասկածանքով 16 մարդ է ձերբակալվել. այս մասին հաղորդում է BBC-ին:

Տեղեկացվում է, որ ամերիկյան իրապատում-շոուի  աստղի դեմ զինված կողոպուտին ոստիկանի  համազգեստով առնվազն երկու անձ է մասնակցել։ Նրանք Քարդաշյան-Ուեսթի շքեղ համարն են մտել, կապկպել նրան և փակել լոգարանում։

Կողոպտիչները հեռացել են՝ տանելով մոտ 10 միլիոն  դոլար արժողության զարդեր, այդ թվում նաև 4 միլիոն դոլար արժողության նշանադրության մատանին, որը նվիրել էր նրան ամուսինը՝ Քանյե Ուեսթը:

Ֆրանսիական ոստիկանությունը հայտարարել է, որ դեպքի վայրում հայտնաբերված ապացույցի վրա առկա ԴՆԹ-ի շնորհիվ կարողացել են ձերբակալություններ իրականացնել։ Անձանց ձերբակալել են վաղ առավոտյան՝ Փարիզի շրջանում իրականացված ոստիկանական շուրջապատման միջոցով։

 Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում հայտնվեց Keeping up with the  Kardashians իրապատում-շոուի անոնսը, որում Քիմ Քարդաշյանը լացակումած պատմում է զինված հարձակման մասին և ասում, թե ավազակները մտադիր են եղել իրեն սպանել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել