Անձին բերման չէին ենթարկել՝ պատճառաբանելով, որ թե բակում մեծ շուն կա

Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է փաստաբան Թամարա Բաղդասարյանը:

 -Ինչո՞վ առանձնացավ 2016 թվականը,  ի՞ն չ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բաց թողումներ:

-Անկեղծ ասած, դժվարանում եմ կոնկրետ առանձնահատկություն նշել, սակայն ձեռքբերումն այն է, որ տարեց տարի միտում կա դատական համակարգը բանիմաց ու համարձակ մասնագետներով համալրելու, ինչպես նաև փաստաբանության դերն ու նշանակությունը հասարակության մեջ բարձրացնելու, բացթողումներ էլ , բնականաբար, կլինեն, պարզապես ես ուրախ եմ, որ այս պահին փորձեցի որևէ բացթողում մտաբերել և ոչին չմտքովս չանցավ միգուցե այն պատճառով, որ լուրջբացթողում չի եղել:

-Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկածմասնագետը:

-Չեմ ուզում առանձնացնել որևէ գործընկերոջ, շատերը կան, ում պրոֆեսիոնալիզմը ինձ մոտ հիացմունք է առաջացնում:

-Հանդիեպե՞լ եք զավեշտալիդեպքերի (դատականգործերի, դատական  կամ իրավականակտեր) :

-Նման դեպքերն երբեմն թեթևացնում են մեր ծանր աշխատանքը:  Մի որոշման մասին հիշեցի՝ անձին բերման չէին ենթարկել՝ պատճառաբանելով, որ հնարավոր չէ կատարել որոշումը, քանի որ բակում առկա է մեծ շուն: Կամ նիստերից մեկով տուժողը իր ճառով դատարանին խնդրեց պաշտպանյալիս չափ մի պատիժ էլ իմ համար սահմանել, որ այդ քան ջանասիրաբար պաշտպանում եմ հանցագործին:

-Այս տարվա ընթացքում ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց Ձեր գործունեության ոլորտում:

-Կարծում եմ, որ այլևս որևէ դատական ակտից չեմզարմանա, կամ նոր օրենքից:

-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

-Վճռաբեկ դատարանի նախագահ 🙂

– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

-Այդ տոներն ընտանեկան են, և ես դրանք նշում եմ ընտանիքիս հետ:

– Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

-Միանշանակ, իմ ամուսինն ու երեխաները միայն իմ կողմից պատրաստած խմորեղեններն ու ուտեստներն են ուտում:

– Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից:

-Ուզում եմ, որ մենք մեր մտքերի մեջ վստահ լինենք, որ եթե անձն անմեղ է, ուրեմն չի դատապարտվի, իսկ հիմա նախ ճշտում ենք, թե որ դատավորի վարույթում է գործը:

-Դուք/Ձեր երեխաները ի՞նչ եք խնդրել Ձմեռ պապիկից:

-Ես խնդրել եմ, որ ոչ մի ծնող այլևս զավակի կորուստ չունենա, խաղաղ պայմաններում ապրենք և ապրիլյան պատերազմը վերջինը լինի, իսկ երեխաներս թողել են Ձմեռ պապիկի հայեցողությանը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել