Դի է հայտնաբերվել

Դեկտեմբերի 25-ին, ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 3-րդ թղամասի թիվ 31 շենքի մոտ հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 31 շենքի բնակարաններից մեկի բնակիչ 1957 թ. ծնված Հ. Ա.-ը ընկել է նույն շենքի բակում կայանած «BMW 325» մակնիշի 87 MT 087 պ/հ ավտոմեքենայի վրա, այնուհետև Հ. Ա.-ի դին հայտնվել է ավտոմեքենայից մոտ 2 մ հեռավորության վրա:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել