Քաղաքացին չի զրկվի վերջին կացարան ունենալու հնարավորությունից

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ԱԺ երկրորդ ընթերցմանը ներկայացրեց պարտապան ֆիզիկական անձանց վերջին կացարան ունենալու հնարավորությունից չզրկելուն վերաբերող օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշվում է, որ նախարարի համոզմամբ, օրինագիծն անչափ կարևոր է և կենսական նշանակություն ունի ՀՀ քաղաքացիների համար:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով, եթե հարկադիր աճուրդում անձի միակ բնակարան հանդիսացող լոտը չի վաճառվում և կրկնակի հարկադիր աճուրդ կազմակերպելու դեպքում լոտի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Կառավարության կողմից սահմանված նվազագույն գումարից, ապա լոտը հանվում է հարկադիր աճուրդից:

Ի տարբերություն գործող կարգավորման՝ օրինագծի ընդունմամբ, պարտապանին հնարավորություն կտրվի  իր գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում չզրկվել նվազագույն բնակապահովումից: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել