ՀՊՏՀ դիպլոմ՝ 600.000 դրամի դիմաց

Շուշան Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել իր ազգական Թամարա Գևորգյանի միջոցով, Տերնոպոլ ազգային տնտեսագիտական համալսարանի դասախոս Ռաֆիկ Մխիթարյանից 600.000 ՀՀ դրամ գումարի դիմաց ձեռք է բերել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կեղծ դիպլոմ: Այնուհետև 2015թ. սեպտեմբերի 28-ին օգտագործելով` վերահաստատման նպատակով ներկայացրել է ՀՊՏՀ. ասվում է մեղադրական եզրակացության մեջ:

Դատաքննությունն ընթանում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:

Շուշան Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է նշանակվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել