Նորամուծություն՝ ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացում

Պետական եկամուտների կոմիտեն նորամուծություն է կատարում ֆիզիկական անձանց կողմից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացում։

Իրավաբան․net-ի հետ զրույցում ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը նշեց, որ շուտով հասարակությանը կներկայացվեն նոր փոփոխությունները, որոնց համաձայն, սահմանվել են թե որ երկրում, որ թվականի արտադրության, որ տիպի ավտոմեքենան ինչ տոկոսադրույքներով է հարկվելու։ Սրա վերաբերյալ տեղեկությունները հրապարակված կլինեն մաքսատանը։

Մեկ այլ նորամուծության համաձայն՝ մաքստանը տեղադրված կլինի ինտերնետային կապով ապահովված համակարգիչ և տեղում ավտոմեքենա ներկրողը ցույց կտա, թե ինտերնետային որ կայքից կամ աճուրդից է գնել ավտոմեքենան, ինչ գնով։

Այս և մյուս փոփոխություն ների մասին առավել մանրամասն կներկայացնենք առաջիկայում։

Իրավաբան․net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել