Նոր փոփոխություն կառավարության գործելաոճում

Կառավարության աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով այսօր գործադիրրի նիստին ընդունվեց նոր նախագիծ: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որառաջարկվում է մի շարք փոփոխություններ կատարել ՀՀ նախագահի հրամանագրում, որը կարգավորում է գործադիրի նիստերի ընթացքը:

Նոր որոշմամբ նախատեսվում է, որ նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմինները ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում են վարչապետի առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Եթե նախկինում ամրագրված էր, որ գործադիրի նիստին մասնակցում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և կառավարության աշխատակզմի ղեկավարները, ապա նախատեսվում է ամրագրել միայն ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի մասնակցության պարտադիր լինելու հանգամանքը:

Ինչպես նաև առաջարկվում է, որ Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված որոշ հարցեր կարող են նշված լինել որպես առանց զեկուցման քվեարկության ենթակա հարցեր, եթե դրանցով առաջարկվող կարգավորումները կրում են տեխնիկական բնույթ: Այդ հարցերը հրապարակվում են նիստը վարողի կողմից: Եթե կառավարության նիստի օրակարգում առանց զեկուցման քվեարկության ենթակա հարցը հայտարարվելուց հետո նշված հարցի վերաբերյալ ներկայացվում է առարկություն և/կամ առաջարկություն կամ այն սահմանված կարգով չի շրջանառվել, բացակայում են շահագրգիռ մարմինների կարծիքները, ապա այդ հարցը ենթակա է զեկուցման և ընդունման սույն կարգի 85-91-րդ կետերին համապատասխան: 

Գործադիրն հաստատեց այս նախագիծը, այն դեռ պետք է ընդունի նախագահը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել