Կառավարությունը դեմ է պատգամավորի նախագծին

ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է սահմանել, որ ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող անհատ ձեռնարկատերերի՝ ազատ տնտեսական գոտու գործողության ընթաց­քում դրա շահա­գործումից ստացված եկամուտները եկամտային հարկով հարկման առումով համար­վում են նվազեցվող եկամուտներ և չեն հարկվում եկամտային հարկով:

Այդ կապակցությամբ նրա նախագծի միջոցով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով վերա­նայ­վել են ձեռնարկատիրական եկամուտների շահութահարկով հարկման մոտեցումները: Մաս­նա­վորապես, սահմանվել է, որ շահութահարկով հարկվում են ոչ միայն կազմա­կերպու­թյուն­ների կողմից ստացվող ձեռնարկատիրական եկամուտները, այլ նաև անհատ ձեռնար­կա­տերերի կողմից ստացվող եկամուտները:

Կառավարությունում այսօր քննարկվեց այս նախագիծը, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ վերոնշյալ փոփոխությունների արդյունքում միասնականացվել են նաև ազատ տնտեսական գոտիների շահա­գործումից ստաց­ված եկամուտների հարկման մոտեցումները և սահմանվել, որ շահութահարկի վճա­րու­մից ազատվում են ազատ տնտեսական գոտու շահա­գործող համար­վող շահութահարկ վճա­րողները (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերը)՝ Հայաստանի Հանրապետության տարած­քում ստեղծ­ված ազատ տնտեսական գոտում իրականացվող գործունեությունից ստաց­վող եկա­մտի մասով:

Ելնելով շարադրվածից` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նախագծով առաջարկվող փոփո­խությունն, ըստ էության, կիրառվելու է միայն 2017 թվականի համար, ՀՀ կառավարությունը նպատակահարմար չգտավ այն ընդունել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել