Երևանի կենտրոնում տեղադրված նոր լուսացույցը գործարկվեց

Երեկ Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացրել էին, որ այսօրվանից հոկտեմբերի 26-ից Երևանի Մաշտոցի պողոտա-Արգիշտի փողոց-Հաղթանակի կամուրջ-Ոսկերիչների փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ըստ աղբյուրի՝ Արգիշտի փողոցով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցները հնարավորություն կունենան խաչմերուկում ձախ շրջադարձ կատարելով երթևեկել դեպի Ոսկերիչների փողոց, իսկ Հաղթանակի կամրջով դեպի Արգիշտի փողոց երթևեկող տրանսպորտային միջոցների երթևեկությունն այսուհետև կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով, որոնք մինչ այդ նշված ուղղությամբ երթևեկում էին անընդհատ՝ մշտական կանաչ ազդանշանի առկայությամբ:

Այսօր արդեն երթևեկության նոր փոփոխությունն իրականացվել է, Հաղթանակի կամրջից դեպի Արգիշտի տանող փողոցի վրա դրվել է լուսացույց, այսինքն՝ վարորդները անցնում են կամրջի վրայով մշտական կանաչ ազդանշանի ներքո և մի քանի մետր հեռավորության վրա կանգնում՝ սպասելով լուսացույցի ազդանշանի փոփոխությանը:

Նշենք նաև, որ այս նոր փոփոխության արդյունքում այսօր Երևանի այս հատվածում խցանումներ էին, տեղի էր ունեցե նաև ավտովթար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել