«Մուրացան» քիմիաթերապիայի կլինիկան համալրվեց մանկական գրադարանով

«Մուրացան» քիմիաթերապիայի կլինիկայում բուժվող երեխաների համար փոքրիկ գրադարան է բացվել, որի մտահղացման  հեղինակը  Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի ուռուցքբանների, մանկաբույժներինն է, ովքեր  նաև  Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի անդամներ են:

«Մուրացան» քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար, ուռուցքաբան, Արմեն Ավագյանը նշում է, որ քանի որ հիվանդները երկար ժամանակով են լինում հիվանդանոցում, նրանք պետք է հնարավորություն ունենան նաև հետ չմնալ գրականությունից և գրքից:

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքանդր Շագաֆյանը հայտնեեց, որ երեխաների համար, գրքեր նվիրաբերել ցանկացողները կարող են դրանք թողնել Ալեք Մանուկյան 9 հասցեի, 405 սենյակում:

Մանրամասները տեսանյութում.

Ալիսա Չիլինգարյան

Տեսանյութը և լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել