Արտեմ Ասատրյանի կենսագրությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արտեմ Ասատրյանը վերանշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում, ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը.

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1972 թ., մայիսի 23, ք. Երևան

Կրթություն
1989-1994 թթ. – Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի էկոնոմիկայի պետական կարգավորում ֆակուլտետ
1995 -1997 թթ. – ՀՀ կառավարման դպրոց (երկարատև ուսուցում, 1-ին թողարկում), «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» դասընթաց, պետական ծառայողի որակավորում
2000 թ. – ՀՀ կառավարման դպրոցի ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու

Աշխատանքային գործունեություն
1998 թ. – ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ` կենսաթոշակային ապահովագրության վարչության նպաստների բաժնի բաժնի պետ
1998-2006 թթ. – ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն` կենսաթոշակային ապահովության (2002 թ. հունվարից` սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության) վարչության պետ
2006-2007 թթ. – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
2007-2011 թթ. – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
2011 թ. – ՀՀ վարչապետի փետրվարի 9-ի որոշմամբ համատեղությամբ նշանակվել է նաև ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար
2011 թ. ՀՀ վարչապետի մարտի 25-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
2012 թ. հունիսի 16-ից` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՀՀ Նախագահի 2013 թ. մայիսի 8-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում:
ՀՀ Նախագահի 2014 թ. ապրիլի 26-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում:

Այլ տվյալներ
1994-1995 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: Ունի սերժանտի կոչում:
Բազմաթիվ գիտական և հետազոտական աշխատությունների հեղինակ է: Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդական:
Մասնագիտական վերապատրաստումներ՝2006 թ. – Ուկրաինա, Կիև, Շվեդիայի միջազգային զարգացման գործակալություն, SIDA, «Կենսաթոշակային բարեփոխում. Երկարաժամկետ որոշումների ընդունում» դասընթացի հավաստագիր (2-րդ փուլ)
2005 թ. – Շվեդիա, Ստոկհոլմ, Շվեդիայի միջազգային զարգացման գործակալություն, SIDA, «Կենսաթոշակային բարեփոխում. Երկարաժամկետ որոշումների ընդունում» դասընթացի հավաստագիր (1-ին փուլ)
2005 թ. – Բուլղարիա, Սոֆիա «Կենսաթոշակային բարեփոխումներ. Բուլղարիայի փորձը և տարածաշրջանի հեռանկարները» դասընթացի հավաստագիր
2004 թ. – Ուկրաինա, Կիև, Կրթության զարգացման ակադեմիա, USAID: «Սոցիալական ապահովագրության անհատական քարտերի համակարգի կիրառումը» դասընթացի հավաստագիր
2003 թ. – Համաշխարհային բանկի ինստիտուտ, «Տարածաշրջանի երկրների կենսաթոշակային բարեփոխումների հեռանկարները» հեռակա դասընթացիհավաստագիր
2002 թ. – Լեհաստան, Վարշավա, Համաշխարհային բանկի ինստիտուտ, «Կենսաթոշակային բարեփոխումներ. երկրորդ սերունդ և իրականացման հարցեր» դասընթացի հավաստագիր
2000 թ. – ԱՄՆ, Քեմբրիջ, Հարվարդի ինստիտուտ, «Կենսաթոշակային համակարգերը ճգնաժամում» դասընթացի հավաստագիր
1999 թ. – Ավստրիա, Վիեննա, Joint Vienna Institute, OECD, «Կենսաթոշակային քաղաքականություն և կենսաթոշակային բարեփոխումներ» դասընթացի հավաստագիր
1999 թ. – Իսրայել, International Institute – Histadrut, «Կենսաթոշակային հիմնադրամները շուկայական տնտեսության պայմաններում» դասընթացի հավաստագիր:

Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել