Դավիթ Լոքյանը կշարունակի պաշտոնավարել. նախարարի կենսագրությունը

Դավիթ Լոքյանը վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնում: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը.

 Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1958 թ., 20 հունվարի, Վրացական ԽՍՀ, գ. Բոգդանովկա

Կրթություն
1974 -1979 թթ. – Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտ, մասնագիտությունը՝ կենսաբանություն և գյուղհիմունքներ
1982 – 1989 թթ. – Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիա, կենսաբանության ինստիտուտի ասպիրանտ

Աշխատանքային գործունեություն
1979 -1998 թթ. – Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ամբիոնի կրտսեր գիտաշխատող, ֆիզիոլոգիայի ամբիոնի լաբորատորիայի վարիչ, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս, ամբիոնի վարիչ
1979 – 1982 թթ. – Գուգարքի շրջանի Վահագնի գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ (համատեղությամբ)
1991-1995 թթ. -Վանաձորի քաղաքային խորհրդի պատգամավոր
1995 – 1998 թթ. – «Ինտելեկտուալ» վերլուծական ծրագրային կենտրոնի ղեկավար
1998 – 1999 թթ. – ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ
1999 – 2001 թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար
2001 – 2003 թթ. – ՀՀ քաղաքաշինության նախարար
2003 – 2008 թթ. – ՀՀ գյուղատնտեսության նախարար
2008 թվականից առ այսօր` ՀՅԴ բյուրոյի անդամ
2016 թ. փետրվարի 24-ից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար

Այլ տվյալներ
Կենսաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Տիրապետում է ռուսերենի, գերմաներենի: Զինապարտ է: Պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով, «Վաչագան Բարեպաշտ» մեդալով և ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Հեղինակ է մի քանի տասնյակ գիտական հոդվածների, մեկ գրքի և մեկ գիտական հայտնագործության:

Կուսակցական պատկանելություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել