Նորանշանակ մշակույթի նախարար է նշանակվել Արմեն Ամիրյանը

Այսօր ՀՀ նախագահի հրամանագրով մշակույթի նոր է նախարար է նշանակվել.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն ԱՄԻՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար»,- նշվում է հրամանագրում:

Արմեն Արտավազդի Ամիրյան (հուլիսի 29, 1967, Երևան), հայ հաղորդավար, ռեժիսոր։ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ (2015-2016)։ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար (2016):

Կրթություն

  • 1984 թ. ավարտել է Նար-Դոսի անվան թիվ 14 միջնակարգ դպրոցը։
  • 1985-1991 թթ. սովորել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում՝Յուրի Երզնկյանի, հետագայում՝ Ռուբեն Գևորգյանցի արվեստանոցում։

Աշխատանքային գործունեություն

  • 1982 թվականից Հայաստանի պետական հեռուստատեսությունում վարել է մանկապատանեկան հաղորդումներ։
  • 1984 թ. ընդունվել է աշխատանքի Հայաստանի Հեռուստառադիոպետկոմ՝ որպես ռեժիսորի ասիստենտ։
  • 1986-1988 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
  • 1985-1997 թթ. աշխատել է հաղորդավարական բաժնում։ Վարել է լրատվական, քաղաքական հաղորդումներ, երաժշտական, ժամանցային ծրագրեր, պետական և ազգային տոների պաշտոնական միջոցառումներ։
  • Ավարտելուց հետո, որոշ ժամանակ դասավանդել է նույն ինստիտուտում։
  • 1990-1995 թթ. հեղինակել է «Խճանկար», «Խաչմերուկ», «Բարի լույս», «Փոստարկղ» և այլ հաղորդումներ։
  • 1996 թ. հիմնել է «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ընկերությունը և «Արմենակոբ» մշակութային կենտրոնը, որը ծառայել է մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը։ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի հոգևոր խորհրդի անդամ է։ Անդամակցում է նաև Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիային և արժանացել է հիշյալ ակադեմիայի ոսկե մեդալին։ 2000 թ. ստեղծել է «Արմենակոբ» հեռուստաընկերությունը։
  • 1997-2015 թթ. եղել է Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը[1]։
  • 2000 թ. ստեղծել է «Արմենակոբ» հեռուստաընկերությունը։
  • 2009 թ. ընտրվել է ՀՀ ոստիկանության հասարակական խորհրդի անդամ։
  • 2010 թ. եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար։
  • 2010-2013 թթ. – ղեկավարել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստա և ռադիոլրագրության ամբիոնը։
  • 2015 թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով[2]:
  • 2016 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահի ՆՀ-1053-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար:

Պարգևներ և կոչումներ

  • Մովսես Խորենացու մեդալ (2006)։
  • Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2015):
  • Ունի դոցենտի գիտական կոչում՝ թատերական արվեստ, կինոարվեստ մասնագիտությամբ (2009)։
  • «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել