Բերման է ենթարկվել 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար մեղադրվողը

Օգոստոսի 28-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Քարակերտ գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել օգոստոսի 15-ից Տաշիրի բաժնի կողմից ՀՀ քր. օր.-ի 141 հոդվածի (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար հետախուզվող, 1981 թ. ծնված Ալեքսանդր Պակինսկին:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է նախաձեռնողին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել